ԱՄՆ -ում «Այդա» փոթորկի հետևանքով կան տասնյակ զոհեր – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

ԱՄՆ -ում «Այդա» փոթորկի հետևանքով կան տասնյակ զոհեր – Պանորամա skynews aerial flooded 5498026  ԱՄՆ -ում «Այդա» փոթորկի հետևանքով կան տասնյակ զոհեր – Պանորամա skynews aerial flooded 5498026

Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում «Այդա» փոթորկի հետևանքով կան տասնյակ զոհեր: Միևնույն ժամանակ, շատերը չեն կորցնում հույսը՝ գտնելու ջրհեղեղի ժամանակ անհետ կորած իրենց հարազատներին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Նյու Յորքում ուժեղ անձրևների արդյունքում խափանվել է ձեռնարկությունների, հասարակական տրանսպորտի աշխատանքը: Գրանցվել են ավերածություններ, տեղեկացնում է Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը: Նրա խոսքով, պատճառված վնասը կազմել է ավելի քան 50 միլիոն դոլար:

Նյու Յորք նահանգում գրանցվել է մահվան մոտ 20 դեպք: Նյու Ջերսի նահանգում փոթորկի հետևանքով 27 մարդ է զոհվել, ևս 4 -ը համարվում են անհետ կորած, հայտնել է նահանգապետ Ֆիլ Մերֆիի խոսնակը:

Մահվան դեպքեր գրանցվել են Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան այլ նահանգներում ևս, որոնցից առնվազն մեկը զոհվել է Քոնեքթիկուտում, առնվազն չորսը ՝ Փենսիլվանիայում, և մեկը՝ Մերիլենդում:
Լուիզիանայի նահանգապետը շաբաթ օրը հայտարարել է, որ փոթորկի հետևանքով զոհվել է 12 մարդ: Այստեղ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

Հռոմի Ֆրանցիսկոսը Պապը ցավակցություն է հայտնել «Այդա» փոթորկի զոհերի հարազատներին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակից իր կիրակնօրյա ավանդական աղոթքի ընթացքում:

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև