«Հրապարակ». Գույքի բռնագրավման համար 30-ամյա վաղեմության ժամկետի սահմանումը հակասության մեջ է մտնում տարբեր իրավանորմերի հետ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Հրապարակ». Գույքի բռնագրավման համար 30-ամյա վաղեմության ժամկետի սահմանումը հակասության մեջ է մտնում տարբեր իրավանորմերի հետ – Պանորամա hraparak thumb thumb  «Հրապարակ». Գույքի բռնագրավման համար 30-ամյա վաղեմության ժամկետի սահմանումը հակասության մեջ է մտնում տարբեր իրավանորմերի հետ – Պանորամա hraparak thumb thumb

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով իշխանություններն ամրագրել են, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը ենթակա է բռնագանձման, եթե, իհարկե, դատարանն ապացուցի դրա ապօրինի լինելը, սակայն այս օրենքին առնչվողների և պոտենցիալ «շահառուների» մեծ մասը վստահ է, որ ՀՀ օրենսդրության այլ սահմանումներն իշխանությանը թույլ չեն տալու հասնել ուզածին և խլել իրենց գույքը, եթե անգամ չկարողանան ապացուցել դրա ծագման օրինականությունը։

Բանն այն է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Այս մասին ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում:

Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Գույքի բռնագրավման համար 30-ամյա վաղեմության ժամկետի սահմանումը հակասության մեջ է մտնում տարբեր իրավանորմերի հետ, որոնք կարող են վիճարկվել ՍԴ-ում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև