Հնդկաստանում 11 մարդ է հայտնաբերվել մահաբեր Nipah վիրուսի ախտանիշներով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Հնդկաստանում 11 մարդ է հայտնաբերվել մահաբեր Nipah վիրուսի ախտանիշներով – Պանորամա f61370d334e4c3 61370d334e508  Հնդկաստանում 11 մարդ է հայտնաբերվել մահաբեր Nipah վիրուսի ախտանիշներով – Պանորամա f61370d334e4c3 61370d334e508

Հնդկաստանի Կերալա նահանգում 11 մարդու մոտ ախտորոշվել է մահացու Nipah վիրուսի ախտանիշներ, նրանց վիճակը կայուն է: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին առողջապահության նախարար Վինա Ջորջի հայտարարությունը ներկայացրել է NDTV-ն:

Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտի բժշկության ֆակուլտետի պրոֆեսոր Աշուտոշ Բիսվասի խոսքով՝ պտղակեր չղջիկներն են վիրուսի կրողները: Շնչառական ախտանիշների հետ մեկտեղ, վիրուսը կարող է նաև առաջացնել ջերմություն, մկանային ցավեր, գլխացավեր, գլխապտույտ և սրտխառնոց:

«Պտղակեր չղջիկներն ապրում են որոշակի աշխարհագրական տարածքում: Եթե նրանք թռչեն այլ վայրեր, բնականաբար, այս վիրուսը կարող է տարածվել: Մենք հատուկ բուժում չունենք այս հիվանդության համար»,-ասել է նա: Բիսվասը տեղեկացրել է, որ վիրուսը արագորեն տարածվում է մարդկանց միջև:

«Մինչ այդ մենք ունեինք Nipah վիրուսի երկու բռնկում, մեկը՝ Կերալայում, մյուսը՝ Արևմտյան Բենգալում: Վերջին բռնկման ժամանակ հիվանդների մոտ 90%-ը մահացան»,-ասել է Բիսվասը:

Նա ավելացրել է, որ խնդիրը գլոբալ բնույթ ունի, և Հնդկաստանի մերձակա մի քանի այլ երկրներ, օրինակ՝ Բանգլադեշը, վիրուսի կրկնվող բռնկումներ է ունեցել:

Կերալայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին նահանգի Կոժիկոդե քաղաքում Nipah վիրուսից 12-ամյա տղայի մահվան մասին: Բժշկական խումբ էր ուղարկվել տղայի տուն այցելելու և մոտակայքում գտնվող ռամբուտանի մրգերի նմուշներ հավաքելու և վարակի աղբյուրը պարզելու համար:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև