Իրանը հայտարարել է, որ կարող է հարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումներին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Իրանը հայտարարել է, որ կարող է հարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումներին – Պանորամա gettyimages 981544268  Իրանը հայտարարել է, որ կարող է հարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումներին – Պանորամա gettyimages 981544268

Իրանի զինված ուժերը կարող են հարված հասցնել իրաքյան Քուրդիստանում ահաբեկչական խմբավորումներին, եթե դրանք սպառնան Իսլամական Հանրապետության անվտանգությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը:

«Զինված ահաբեկչական խմբավորումները փորձում են Հյուսիսային Իրաքն օգտագործել Իրանի հետ սահմանի շրջանում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու համար»,-Պակպուրի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ նման իրադրության շարունակումն անընդունելի է Իրանի համար և Թեհրանը համապատասխան կերպով կպատասխանի ահաբեկիչներին, ուստի այդ շրջանի բնակիչները պետք է հեռու մնան ահաբեկչական խմբերի տեղակայման վայրից։

Երկրի արևմուտքում սահմանակից շրջանները լարվածության աղբյուրներից մեկն են Իրանի համար։ Իրաքի սահմանով Իրանի տարածք է ներկրվում մաքսանենգ ապրանքների զգալի մասը։ Բացի դրանից, իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին պարբերաբար բախումներ են տեղի ունենում իրանցի սահմանապահների և քրդական կազմակերպությունների անդամների միջև։

Թեհրանը պնդում է, որ հակակառավարական կազմավորումների զգալի մասը տեղակայված է Իրաքյան Քրդստանի տարածքում:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև