Վահե Հովհաննիսյան. Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Վահե Հովհաննիսյան. Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին – Պանորամա f61371aa94a9d3 61371aa94aa13  Վահե Հովհաննիսյան. Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին – Պանորամա f61371aa94a9d3 61371aa94aa13

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածի առաջին մասը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Հետընտրական օգոստոսը քաղաքական ուժերի համար  «արձակուրդային սիրավեպի» պես մի բան էր՝ կարճաժամկետ իմպուլսիվ գործունեություն. գոռացինք, ելույթ ունեցանք, իրար վիրավորեցինք, «ընտանեկան բռնության» դրվագներ և այլն։

Հիմա սկսվում է երկարատև փուլը, որը, ի տարբերություն նախորդի, ուղղակիորեն պետք է կապ ունենա Հայաստանի հետ։

Հասարակության և ընտրազանգվածների երկիրը

Հայ հասարակությունն այս պահին բաժանված է երեք խոշոր հատվածների.

• 680 հազարը ձայն է տվել Նիկոլին
• 400 հազարը մերժել է Նիկոլին
• 800 հազարը տանն է մնացել (անտարբեր է, մերժել է երկուսին էլ, սպասում է նորության, չի մոտիվացվել. պատճառները տարբեր են)։

Փաշինյանն ընտրություններից հետո պարբերաբար շեշտում է. «ստացել ենք ժողովրդի քվեն՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու համար»։
Տարածաշրջանային խաղաղության նոր փուլ ուզում է ցանկացած բանական մարդ՝ անկախ նրանից, թե ում է քվեարկում։ Բայց 680 հազարի ճնշող մեծամասնությունը դրա համա´ր չի Նիկոլին ձայն տվել։ Մենք բոլորս գիտենք, ու գիտի Նիկոլը, որ այդ 680 հազարը առանձնապես չի պատկերացնում, թե ինչ է տարածաշրջանը, և առավել ևս՝ խաղաղության դարաշրջանը։

Բայց Նիկոլն իր տեսանկյունից ճիշտ է անում՝ իր առաջիկա օրակարգը տեղավորում է իր ընտրազանգվածի իբրև թե պատվերի տակ։ Ավելին, նա օգտագործում է «ժողովրդի մեծամասնության քվե» ձևակերպումը։ Դա իրականությանը չի համապատասխանում, բայց տեխնոլոգիապես ինքը ճիշտ է անում։ Նիկոլը ոչ միայն ՔՊ-ի, ոչ միայն Հայաստանի, այլև՝ մոտ 10 մլն  հայության միակ դեմքն է, որը մոտավորապես պատկերացնում է, թե ինչ ասել է «տարածաշրջանային խաղաղության դարաշրջան», այսինքն՝ գիտե, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը, Պուտինն ու Ալիևը, գիտե, թե Պուտինն իրեն ինչ է ասել, ինչին է ինքը համաձայնել և մոտավորապես ինչ ժամկետներում, թե ինչ պրոցես է գնալու։ Նա հարկ չի համարում որևէ մեկի համար բացել փակագծերը։ Հանուն ճշմարտության ընդունենք, որ նման պահանջ էլ առանձնապես չկա։ Նրանից դա ո´չ հասարակությունն է պահանջում, ո´չ սեփական թիմը։ Սա վկայում է ազգային դեֆոլտի մասին, երբ մի ողջ ժողովրդի ու պետության հարյուր տարվա ճակատագիրը լուծում է ՄԵԿ հոգի, այն էլ՝ այս ամենից հետո։

Շատ ավելի բարդ հարց է՝ ընդդիմության համար ձևակերպել իր 400 հազարի պատվերը։ Մենք բոլորս գիտենք այդ պատվերը, բայց 29+7 դաշինքների ձևավորումից հետո գործնականում չի մնացել որևէ չափիչ, որևէ խողովակ, հետադարձ կապի որևէ մեխանիզմ՝ իրենց 400 հազարի հետ։

• Չկա հանրային կոնսոլիդացիոն օրակարգ երկրում, հետևաբար՝ չկա պրոցես հանրության մեջ, և հետևաբար՝ չկա պրոցես փողոցում

Խորհրդարանական ընդդիմությունը գնում է իր համար ամենավտանգավոր ճանապարհով՝ թուլացնում է կապերը սեփական ընտրազանգվածի հետ։
Այս պայմաններում 29+7-ը և նրանցից յուրաքանչյուրը ցանկացած քայլ, ցանկացած գործունեություն կամ անգործություն կարող են հիմնավորել 400 հազարի պատվերով, որովհետև այս պահին չկա մեխանիզմ՝ դա ճշտելու կամ հակափաստարկ բերելու։ Այդպես աղավաղվում է հանրային ու քաղաքական օրակարգը։

Հարցը, թե ինչո´ւ իշխանությունը հանդգնեց կազմակերպել ֆիզիկական հարձակում ընդդիմադիրների վրա, ունի պարզ պատասխան. այն ֆիքսեց, որ այդ պահին դա 29 հոգու ընդդիմությունն էր, և ոչ՝ 270 հազարի։ Չլիներ այդպես, ոչ մի իշխանություն չէր գնա նման քայլի։ Ինչո՞ւ է իշխանությունը «Հայաստան» դաշինքից երեք հոգու այդքան հեշտ պահում բանտում. նույն պատճառով՝ չի տեսնում 29-ի հետևում 270 հազարի գործոնը։

Եվ, վերջապես, կա ամենամեծ ընտրազանգվածը՝ 800 հազարը, որը մնաց տանը։ Անհնարինության չափ դժվար է հասկանալ հասարակության այս ամենամեծ խմբի մոտիվացիաները։ Դա երկարատև ուսումնասիրություն է պահանջում։ Մի բան թվում է իրատեսական՝ ճիշտ աշխատելու, ճիշտ ձևակերպումների ու երկխոսության ճիշտ խողովակներ ձևավորելու դեպքում այս 800  հազարից մի զգալի հատված կարող է ներգրավվել հանրային պրոցեսում։

Ես չեմ ասում, որ նրանք կդառնան 29+7-ի նոր լրացուցիչ հենարանը։ Ավելին, նրանք կարող են երբեք չընդունել 29+7-ը, բայց նրանք 400 հազարի և 680 հազարից անխուսափելիորեն պոկվող շերտերի հետ կարող են ձևավորել նոր մթնոլորտ երկրում, քաղաքական- հասարակական նոր հոսանքներ, հետևաբար՝ նոր իրավիճակ։ Հայաստանն այսօր փակուղի է, որից դուրս գալու ելքը հանրային նոր կոնսոլիդացնող գաղափարներն են և պրոցեսները։

Շարունակելի»։

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև