Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է

Բաց մի թողեք
- Advertisement -

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 02BCBD93 0A8E 44A4 BC39 26E27A9A2B15 w800 h450  Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 02BCBD93 0A8E 44A4 BC39 26E27A9A2B15 w800 h450

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով։

Ծառայությունը մանրամասնում է՝ Աղվան Հովսեփյանը, 2004-ի մարտի 18-ից մինչև 2013-ի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Գլխավոր դատախազի, իսկ 2014-ի հուլիսի 18-ից մինչև 2018-ի հունիսի 11-ը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով`190 միլիոն դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն դրամ գույքի հափշտակություն:

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1 միլիարդ 299 միլիոն 404 հազար 414 դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի շահերից ելնելով առավել մարնրամաս տեղեկատվություն կհրապարակի նախաքննության ընթացքում:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև