Էրիկ Ալեքսանյանը դատավոր Դանիբեկյանին. Ձեր յուրաքանչյուր ոչ իրավաչափ գործողության Դուք ստանալու եք շատ պատշաճ պատասխան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Էրիկ Ալեքսանյանը դատավոր Դանիբեկյանին. Ձեր յուրաքանչյուր ոչ իրավաչափ գործողության Դուք ստանալու եք շատ պատշաճ պատասխան – Պանորամա 0012  Էրիկ Ալեքսանյանը դատավոր Դանիբեկյանին. Ձեր յուրաքանչյուր ոչ իրավաչափ գործողության Դուք ստանալու եք շատ պատշաճ պատասխան – Պանորամա 0012

«Հարգելի դատարան, արդյոք Արմեն Գևորգյանն օրենքի հիման վրա ստեղծված, օբյեկտիվ անաչառ ու անկողմնակալ դատարանի կողմից ունի՞ իր գործի արադարացի քննության իրավունք»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին հռետորական հարց ուղղեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ինքն էլ էլ վրա բերեց՝ պատասախանն ակնհայտ է, այո´,  ունի։

Ալեքսանյանը հնչեցրեց երկրորդ հարցը՝ արդյոք Արմեն Գևորգյանն ունի՞ պաշտպանության իրավունք։

«Պատասխանը կրկին շատ ակնհայտ է, այո, ունի։ Այս ամենը գիտակցելով՝ Արմեն Գևորգյանը դեռևս 2018-ի օգոստոսին, երբ նրա նկատմամբ  սկսվեց խայտառակ քաղաքական հետապնդումը, նա որոշեց իր շահերը պաշտպանել փաստաբանի միջոցով, որպես փաստաբան ընտրեց ինձ»,-մանրամասնեց Ալեքսանյանն ու հիշեցրեց, ինքն այդտեղ է օրենքով չարգելված միջոցներով Գևորգյանի օրինական շահերը ներկայացնելու ու պաշտպանելու համար։ 

Փաստաբանը վստահություն հայտնեց, որ օրենքով սահմանված այդ նորմերին շատ լավ տեղյակ է նաև դատավորը, ապա հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է նա սահմանափակում Ալեքսանյանի պարտականությունն ու խախտում Արմեն Գևորգյանի պաշտպանության իրավունքը։

Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց, օգոստոսի 24-ի դատական նիստում ինքը, կասկածներ ունենալով դատարանի օրինականության վերաբերյալ, դատավորից ժամանակ էր խնդրել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, սակայն դատավորը պատասխանել է՝ միջնորդությունը կարող է ներկայացնել, երբ պատրաստ լինի, ապա շարունակել է դատավարությունը։

«Սա նոսենս է, հարգելի դատարան, դատավարությունն այդ պայմաններում չէր կարող շարունակվել, քանի որ օրենսդրությունից հստակ բխում է, եթե առկա են կասկածներ դատարնի օրինականության վերաբերյալ, դատարանը դրանք պետք է փարատի, այդ միջնորդության վերաբերյալ պետք է կայացվի որոշում, ինչից հետո կունենա օրինական հիմքեր դատավարությունը շարունակելու համար։ Սակայն Դուք այդպես չարեցիք և շարունակեցիք   դատավարությունը՝ փաստացի խախտելով Արմեն Գևորգյանի արդար դատաքննության իրավունքը։ Իսկ նման պայմաններում, Ձեր կարծիքով ես ի՞նչ պետք է անեի, լուռ նստեի՞ և տեսնեի», թե ինչպես եք Դուք խախտում Արմեն Գևորգյանի իրավունքները։ Չի եղել ահդպես ու չի լինելու։ Դուք էսքան ժամանակ չե՞ք հասկացել, չե՞ք նկատել, հարգելի դատարան, որ իմ դեպքում այդպես չի լինելու։  Ձեր յուրաքանչյուր ոչ իրավաչափ գործողության Դուք ստանալու եք շատ պատշաճ պատասխան և արձագանք»,-ասաց փաստաբանը։

Ալեքսանյանն ասաց, որ իր կողմից դահլիճը լքեը չի կարող դիտվել ոչ պատճաշ վարքագիծ, ինքն այդպես է վարվել ի հակադրում դատավորի ոչ իրավաչափ գործողությունների։ Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ իր նկատմամբ դատարանը կարգապահական տույժ է կիրառելու, քանի որ ունի հակակրանք։ Նա նախապես անհամաձայնությունը հայտնեց դատավարի որոշմանը։

Դատարանը, լսելով Ալեքսանյանին, արձանագրեց, որ «օգոստոսի 24-ին նա, առանց դատարանի թույլտվության, լքել է նիստերի դահլիճը, ինչով խոչընդոտել է նիստի շարունակելուն»։

Էրիկ Ալեքսանյանի գործողությունները դատարանը գնահատեց ոչ իրավաչափ և նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն, որի մասին կտեղեկացվի Փաստաբանների պալատի նախագահին։

Նշենք, որ այսօր դատական նիստի մեկնարկից հետո դատավոր Դանիբեկյանը քննության առավ Ալեքսանյանի կողմից օգոստոսի 24-ին դատարանի դահլիճը լքելու հարցը, ինչի հետևանքով նիստը հետաձգվեց։ Նախորդ երեքշաբթի նիստը հետաձգվել էր էլեկտրամատակարարման բացակայության պատճառով։


Ահս գործոց մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև