Մայոր Նարեկ Մեսրոպյանի հիշատակին… հարյուրավոր կյանքեր փրկած բժիշկը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Սեպտեմբերի 11-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայանալու է հուշ երեկո՝ նվիրված ռազմական բժիշկ, բուժծառայության մայոր Նարեկ Մեսրոպյանի հիշատակին:

Նարեկ Մեսրոպյանը վիրավորվել է 2020 թ.  հոկտեմբերի 11-ին. հրթիռակոծության հետևանքով շտապօգնության մեքենան շրջվել է, և բուժանձնակազմը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորվելուց հետո Նարեկին տեղափոխել են Երևան, մեկ շաբաթ Էրեբունի բժշկական կենտրոնում մնալուց հետո մահացել է։ Բուժծառայության մայոր Նարեկ Մեսրոպյանը հուղարկավորվել է Եռաբլուրում։

Ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանը ծնվել է 1989 թ. Ստեփանակերտում զինվորականի և երաժշտի ընտանիքում։

«Փոքրուց փայլում էր բոլոր բնագավառներում: Թե դպրոցական օլիմպիադաներում,թե արվեստի ոլորտում. երգում էր, պրոֆեսիոնալ դաշնակահար էր, նաև դերասան։ Սակայն ի վերջո կանգ առավ ամենամարդասիրական մասնագիտության վրա` կյանքեր փրկելու առաքելությանը:

Մինչ պատերազմը սկսելը Նարեկը օրդինատուրայի վերջին` 3-րդ կուրսն էր անցնում Միքայելյան համալսարանական հիվանդանոցում`դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտացմամբ։
Բնավորությամբ չափազանց զուսպ ու համեստ էր։ Պատերազմի օրերին հարազատները նույնիսկ տեղյակ չէին, որ այդ օրերին նա նշանակվել էր Խոջալուի հրաձգային գնդի բուժծառայության պետ։ Առաջին օրվանից նրանց խնայելու համար ասում էր, որ գտնվում է ապահով վայրում` Ստեփանակերտի հոսպիտալում և միայն այդ չարաբաստիկ դեպքից հետո իր ընկերներից իմացան իրականությունը։

2 շաբաթվա ընթացքում Նարեկը հասցրել է 2-րդ կյանք պարգևել բազում զինվորների, սակայն իր հարցում, ցավոք, բժշկությունը պարտվեց։

Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմին, գտնվելով ամենավտանգավոր կետերից մեկում`Թալիշում։ Այդ պատերազմում նույնպես 100-ից ավել վիրավորների դուրս բերելով մարտի դաշտից և փրկելով նրանց կյանքերը՝ պարգևատրվեց Արիության մեդալով։

Ապրիլյանից իր հրամանատարը (Արցախի հերոս Կարեն Ջալավյանը) և մարտական ընկերը պատմում են դեպքերից մեկը… ուժեղ ռմբակոծոթյուն էր. չսպասելով կրակի դադարին, չխնայելով իրեն և իր կյանքը, շտապեց մարտի դաշտից դուրս բերել վիրավորների՝ ասելով, որ թեկուզ մեկ րոպե ուշացնելու դեպքում կկատարվի վիրավորի ոտքերի անդամահատում…

Ու այդպիսի հարյուրավոր դեպքեր…

Օրերից մի օր էլ Նարեկի քրոջը կոնսերվատորիայում մոտեցավ անծանոթ մի երիտասարդ և ասեց, որ ինքը հիմա ապրում է Նարեկի շնորհիվ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ հենց Նարեկն է նրան փրկել։

Նարեկը նաև անմնացորդ նվիրված էր իր ընտանիքին (ամուսնացած էր, ունի 2 զավակ), հոգատար հայր էր, օրինակելի ամուսին, իր ծնողների հպարտությունն էր։

Հետմահու նա պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,- նշված է հուշ-երեկոյի մասին տեղեկացնող անոնսում։ 

Մայոր Նարեկ Մեսրոպյանի հիշատակին… հարյուրավոր կյանքեր փրկած բժիշկը – Պանորամա 241422176 4189774367788250 3113593106583132597 n  Մայոր Նարեկ Մեսրոպյանի հիշատակին… հարյուրավոր կյանքեր փրկած բժիշկը – Պանորամա 241422176 4189774367788250 3113593106583132597 n

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև