Այսօր կալանավայրում մի մարդ է, որը բացի լավ բանից, վատ բան չի արել. Գևորգ Գևորգյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Այսօր կալանավայրում մի մարդ է, որը բացի լավ բանից, վատ բան չի արել. Գևորգ Գևորգյան – Պանորամա untitled 10  Այսօր կալանավայրում մի մարդ է, որը բացի լավ բանից, վատ բան չի արել. Գևորգ Գևորգյան – Պանորամա untitled 10

«Շատերը խոսում են Չարչյան Արմենի մասին և տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական դիվիդենտ են ուզում հավաքել»,-ասուլիսում հայտնեց ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը և հավելեց. «Անկախ նրանից, թե որտեղ ես աշխատում, հա՛յ մարդ, մոռացի բոլոր քաղաքական դիվիդենտները, մոռացի ինտրիգները, քո հոգու կանչով դուրս արի պայքարի, կառավարության շենքը շրջափակեք, դատարանների մոտ հավաքվեք և պայքարեք, որ Չարչյան Արմենին վայրկյան շուտ ազատ արձակեն»:

Գևորգյանը պատմեց, որ բժիշկ Չարչյանը պատերազմի ժամանակ շտապօգնության մեքենայով գալիս էր առաջին գիծ, վիրավորներին տարհանում էր հոսպիտալ և վիրահատում, ինչը չէին անում շատ բժիշկներ:

«Արմեն Չարչյանի ծառայությունը մեր երկրի և ազգի համար անուրանալի է, մարդ ով հաղթանակած տեսակ է և, լինելով բժիշկ, առաջնագծում էր Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից»,-հայտարարեց ազատամարտիկը և, նկատելով որ բժիշկ Չարչյանն ունի նուրբ ներաշխարհ, դիմեց բարոյական, մարդկային արժեհամակարգ, Արմեն Չարչյանի նկատմամբ հոգու պարտք ունեցող մարդկանց՝ հորդորելով պայքարել բժշկի ազատության համար:

«Ինչքան Չարչյանի կյանքը երկարի, այնքան ձեր կյանքն է երկարելու, սա քաղաքական պայքար չէ, այլ մարդու իրավունքի և բարոյական նորմերի պայքար է և չի կարելի ամեն ինչ մանրացնել և դարձնել քաղաքական դիվիդենտ, ամեն ինչի մասին խոսել, որպեսզի պլյուսներ ստանալ»,-ասաց Գևորգյանը:

Նրա խոսքով, այն ժամանակ, երբ հայ մարդու խիղճը կարթնանա, ներքին թուրքն, արտաքին թուրքը, բոլոր թշնամիները կփախնեն և ենթադրեց, որ նման մանիկուլյացիաներով հասարակության խիղճն են բթացնում՝ դրանով հասնում են իրենց ուզածին:

Դիմելով այն զինվորներին, որոնց կյանքը փրկել է Արմեն Չարչյանը՝ Գևորգյանը շեշտեց, որ սա  ազնվության, հայ մարդու իսկական պայքար է, քանի որ այդ նույն իրավիճակում կարող են լինել բոլորը:

«Դուք հետո չեք կարող ձեզ ներել, քանի որ այսօր կալանավայրում մի մարդ է, որը բացի լավ բանից, վատ բան չի արել»,-ասաց բանախոսը:

Նա անդրադարձավ նաև Սյունիքի ձերբակալված համայնքապետերին՝ հայտարարելով, որ   թուրքը զինվում է և բոլոր այն տեղերում որտեղ մարդիկ կարողանում էին ինքնակազմակերպվել, տեղի մարդկանց մեկուսացնում են մանիպուլյացիաների միջոցով:

«Թուրքն ամեն ինչ անում է, որ մեզ զրկի արժանապատվությունից և հայրենիքից, իսկ ներքին թշնամու մանիպուլյացիաներվ հաշվում եք բոլորի փողերը, ունեցվածքները, մի թուլ տվեք, որ ձեզ մանիպուլյացնեն, օգտագործեն՝ էժան ու անորակ»,-ժողովրդին դիմեց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև