Ուկրաինան մտադիր է ամրապնդել համագործակցությունը Մոլդովայի և Վրաստանի հետ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ուկրաինան մտադիր է ամրապնդել համագործակցությունը Մոլդովայի և Վրաստանի հետ – Պանորամա untitled 24  Ուկրաինան մտադիր է ամրապնդել համագործակցությունը Մոլդովայի և Վրաստանի հետ – Պանորամա untitled 24

Ուկրաինան մտադիր է ամրապնդել համագործակցությունը Մոլդովայի և Վրաստանի հետ՝ որպես ԵՄ և ՆԱՏՕ մտնել ցանկացող երկրների: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, Դոնբասում հակամարտության կարգավորման կոնտակտային խմբում երկրի պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ երկուշաբթի ելույթ ունենալով ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում:

«Այժմ ընթանում է «Ասոցիացված եռյակի» (Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան) զարգացումը՝ նախագահների, վարչապետների, կառավարության անդամների մակարդակով, և մենք ամրապնդում ենք այս համագործակցությունը, քանի որ այսօր երեք երկիր լրջորեն դիտարկվում են որպես եվրոպական համայնքի գործընկերներ և ապագայում որպես ՆԱՏՕ-ի դաշինքի պոտենցիալ անդամ»,-ասել է Ռեզնիկովը:

«Սեպտեմբերի 1-ից, Ուկրաինան կատարեց իր պարտավորությունները Մոլդովայի նկատմամբ և դադարեցրեց Մերձդնեստրի համարներով մեքենաների տեղաշարժն իր տարածքով, քանի որ դրանք չճանաչված հանրապետության էին պատկանում, դրանից հետո թույլատրվեց միայն չեզոք կամ Մոլդովայի պետությանը պատկանող համարանիշներով մեքենաների երթը՝ դրանով մեր հարգանքը հայտնելով Մոլդովայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասել է Ռեզնիկովը:

Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան Մայիսի 17-ին Կիևում հուշագիր ստորագրեցին «Ասոցացված եռյակի» ստեղծման վերաբերյալ՝ արտահայտելով իրենց վճռականությունն և Եվրամիության անդամ դառնալու հաստատակամ ցանկությունը: Փաստաթղթում նրանք հանդես են եկել ԵՄ-ին ինտեգրման գործընթացի արագացման օգտին: Հուլիսի 19-ին Բաթումիում «Վրաստանի եվրոպական ուղի» համաժողովում այս երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և նրա մոլդովացի և ուկրաինացի գործընկերներ Մայա Սանդուն և Վլադիմիր Զելենսկին հռչակագիր ստորագրեցին ԵՄ-ին անդամակցելու երեք պետությունների ձգտման վերաբերյալ:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև