Հնդկաստանում 11 մարդու մոտ մահացու վտանգավոր Nipah վիրուս են հայտնաբերել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Հնդկաստանում 11 մարդու մոտ մահացու վտանգավոր Nipah վիրուս են հայտնաբերել – Պանորամա untitled 51  Հնդկաստանում 11 մարդու մոտ մահացու վտանգավոր Nipah վիրուս են հայտնաբերել – Պանորամա untitled 51

Հնդկաստանի Քերալա նահանգում 11 մարդու մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր Nipah վիրուսի ախտանշաններ, նրանց վիճակը կայուն Է: Այս մասին գրում է «ndtv.com»-ը։ 

Համահնդկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Աշուտոշ Բիսվասի խոսքով՝ վիրուսի փոխանցողներ են հանդիսանում մրգի չղջիկները: Շնչուղիների հետ կապված ախտանշաններից բացի, վիրուսը կարող Է նաև առաջացնել տենդ, մկանային ցավեր, գլխացավ, գլխապտույտ և սրտխառնոց:

«Մրգի չղջիկներն ապրում են որոշակի աշխարհագրական տարածքում: Եթե նրանք թռչեն այլ վայրեր, բնականաբար, այդ վիրուսը կարող Է տարածվել: Մենք չունենք այդ հիվանդության բուժման հատուկ մեթոդ»,-ասել Է նա: Բիսվասը հայտնել Է, որ վիրուսն արագորեն փոխանցվում Է մարդուց մարդուն:

«Դրանից առաջ մեզ մոտ եղել Է Nipah վիրուսի երկու բռնկում. մեկը՝ Քերալայում, մյուսը՝ Արևմտյան Բենգալիայում: Վերջին բռնկման ժամանակ հիվանդացածների մոտավորապես 90 տոկոսը մահացել Է»,-ասել Է Բիսվասը:

Նա հավելել Է, որ խնդիրը կրում Է գլոբալ բնույթ, և Հնդկաստանի մերձակայքում գտնվող մի շարք այնպիսի երկրներում, ինչպիսին Բանգլադեշն Է, քանիցս տեղի են ունեցել վիրուսի բռնկումներ:

Ավելի վաղ Քերալայի իշխանությունները հաղորդել են այս նահանգի Քոջիքոդ քաղաքում Nipah վիրուսից 12 տարեկան տղայի մահվան մասին:

  

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև