Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Դուբայի օպերային թատրոն, սեպտեմբերի 5, օդը հագեցված էր հայկական բարձրակարգ երաժշտությամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Դուբայի օպերային թատրոնի շքեղ դահլիճում նույնքան շքեղ ու փառահեղ կատարողականությամբ ներկայացրեցին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Ստեղծագործությունը «բրավո» բացականչություններով ընդունվեց ունկնդրի կողմից։ Օտարազգի հանդիսատեսը երկար ժամանակ թույլ չէր տալիս մենակատարին և դիրիժորին հեռանալ բեմից։ Բուռն ծափահարություններին ի պատասխան Սերգեյը Խաչատրյանը կատարեց Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն»-ը՝ հայկական միջնադարյան մեղեդիներով լցնելով Դուբայի օպերային թատրոնը։

Արամ Խաչատրյանն իր այս կոնցերտը գրել է 1940 թվականին։ Այն հնչել է աշխարհի տարբեր բեմերում՝ մեծապես սիրվելով ունկնդիրների կողմից։

Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Khachatryan Smbatyan 2  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Khachatryan Smbatyan 2

Սերգեյ Խաչատրյանը, ում շնորհիվ ևս ճանաչում են Հայաստանը, հայկական մշակույթը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց՝ շատ է սիրում Խաչատրյանի Ջութակի կոնտերը, և աշխարհի տարբեր երկներում նվագել է այս գործը։

«Ուրախ եմ է, որ այսօր էլ Հայստանի պետական սիմֆոնիկ նվագախմբով կարող ենք մասնակցել նման միջազգային փառատոնի ու օտարազգի հանդիսատեսին ներկայացնել հայ կոմպոզիտորների հանճարեղ գործերը»,- նշեց նա։

Հարցին՝ տարբերություն կա՞, թե որ ազգի ներկայացուցիչն է կատարում Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, ջութակահարը նկատեց՝  ըստ իրեն, կա, հայերը միգուցե ծանոթ լինելով և իրենց գենոֆոնում կրելով հայկական երաժշտությունը, այլ կերպ են ներկայացնում այն։

«Եթե դու մեծացել ես հայկական դասական երաժշտություն լսելով, ծանոթ ես ազգային երաժշտությանը, քո հոգում կա այդ ժողովրդականի տարրերը, ավելի լավ ես ընկալում, բայց իհարկե, այլազգիները նույնպես կարող են հրաշալի կատարել այդ կոնցերտը»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը։

Անդրադառնալով հետագա ծրագրերին, ջութակահարն ասաց, որ դեռ կոնկրետ նախանշված համերգներ չկան, բայց նախատեսում է մինչև տարեվերջ գալ Հայաստան և ներկայանալ արվեստասեր հանրությանը։ Այլ պլանների մասին Սերգեյ Խաչատրյանը չցանկացավ բարձրաձայնել՝ ասելով, որ դրանք դեռ իր մտքում են և պետք է փորձի կյանքի կոչել։

Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Sergey Khachatryan 2  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Sergey Khachatryan 2

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ նշեց, որ Դուբայի օպերային թատրոնում նվագախումբը բազմիցս ելույթ է ունեցել։ «Դուբայում տեղի ունեցավ շատ սպասված համերգ Սերգեյ Խաչատրյանի հետ։ Այստեղ շատ ենք ելույթ ունեցել, ամեն համերգ յուրահատուկ է և այս համերգը նույնպես բացառություն չէ»,- նշեց նա։

Խոսելով «InClassica» փառատոնից, Սերգեյ Սմբատյանն ասաց, որ այն ամենամասշտաբայիններից է, և նման փառատոնի մասնակցելը նվագախմբի համար մեծ ձեռքբերում է։

«Կարծում եմ, որ նման միջազգային փառատոնի մասնակից լինելը հաջողություն է։ Փառատոնին  ներկա նվագախմբերը ընդգրկված են աշխարհի լավագույն 20 սիմֆոնիկ նվագախմբերի ցանկում։ Եւ դրանց կողքին տեսնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, կարծում եմ, որ մեծ ձեռքբերում է»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։

Բացի փառատոնին մասնակցելուց, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել նաև InClassica փառատոնի շրջանակում անցկացվող Classic Piano միջազգային մրցույթի եզրափակիչ փուլերի մասնակիցները, ինչն, ըստ նվագախմբի ղեկավարի, պատասխանատու գործ է։

Նշենք նաև, որ Սերգեյ Սմբատյանը InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ այլ նվագախմբերի և մենակատարների հետ։

Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա simfonik 1  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա simfonik 1

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի համերգը տեղի ունեցավ Դուբայում անցկացվող «InClassica» դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Հոբելյանական փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Փառատոնի շրջանակում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր և 12 անվանի դիրիժորներ։

Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա 241485760 346654450487698 6322110949453133483 n 1  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա 241485760 346654450487698 6322110949453133483 n 1Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Sergey Khachatryan 6 1  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Sergey Khachatryan 6 1Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Smbatyan 2jpeg 1  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Smbatyan 2jpeg 1Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Khachatryan Smbatyan 1  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Khachatryan Smbatyan 1Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Khachatryan Smbatyan 4 1  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Khachatryan Smbatyan 4 1Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա simfonik2 2  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա simfonik2 2Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Sergey Khachatryan 3 1  Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում – Պանորամա Sergey Khachatryan 3 1

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև