Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7- դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7- դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան – Պանորամա untitled 77  Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7- դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան – Պանորամա untitled 77

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Փայլանը հիշեցրել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնություների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն տարի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և նրա գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությունները մերժում են այդ առաջարկները:

Նշելով, որ 1955 թվականին տեղի ունեցածը ոչ թե անցյալ է, այլ Թուրքիայի ներկան և ապագան է՝ Փայլանն ընդգծել է, որ այն հանցագործությունները, որոնք անպատիժ են մնում, կրկնվում են:

Նրա խոսքով՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին պոգրոմներն իրականացրել է պետության մեջ գործող կազմակերպված հանցավոր խումբը, որը հետագայում էլ շարունակել է հանցագործությունները յուրային չահամարվողների՝ հույների, հայերի, հրեաների, ալևիների և վերջերս էլ Անկարայում փախստականների դեմ:

Փայլանը հիշեցրել է, որ պոգրոմների կազմակերպիչներից Սաբրի Յիրմիբեշօղլուն հետագայում տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում, իսկ 1980-ականներին դարձել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար:

Հիշեցնենք, որ 1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Ստամբուլում թուրքական մամուլը կեղծ լուր էր տարածել Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան պայթեցման մասին։ Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի ու մի շարք այլ քաղաքների քրիստոնեաբնակ թաղամասերի վրա թուրք ազգայնականների զանգվածային հարձակումները չկանխվեցին։

Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է: Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Այս հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև