Եվրագոտու երկրների ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 14.3%-ով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Եվրագոտու երկրների ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 14.3%-ով – Պանորամա untitled 54  Եվրագոտու երկրների ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 14.3%-ով – Պանորամա untitled 54

Եվրագոտու 19 երկրների տնտեսությունները վերականգնվում են 2021 թվականի երկրորդ եռամսյակում: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ ըստ Eurostat-ի տվյալների, այն եռամսյակային կտրվածքով աճել է 2,2% -ով: Տարեկան կտրվածքով վերականգնումն էլ ավելի համոզիչ է`աճելով 14.3%-ով:

Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ն նախորդ ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0.3% -ով: Տարեկան կտրվածքով նույնպես գրանցվել է նվազում`1,2%-ով:

Նախորդ եռամսյակի համեմատ ամենաբարձր աճը գրանցվել է Իռլանդիայում (6.3%), Պորտուգալիայում (4.9%), Լատվիայում (4.4%) և Էստոնիայում (4.3%):

Իսկ Մալթայի(-0.5%) և Խորվաթիայի (-0.2%) տնտեսություններն անցել են բացասական նիշերի:

Բացի այդ, հրապարակվել են նաև ԵՄ խոշորագույն՝ գերմանական տնտեսության տվյալները: Մասնավորապես, Գերմանիայում արդյունաբերական արտադրանքի ծավալը հուլիսին աճել է 1%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, երբ այն նվազել էր 1%-ով, հայտնում է երկրի Դաշնային վիճակագրական ծառայությունը (Destatis): Տարեկան կտրվածքով արդյունաբերական արտադրանքը հուլիսին աճել է 5.7%-ով:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Արևելյան տնտեսական ֆորումի» ժամանակ ասել էր, որ երկրում տնտեսական կյանքը վերականգնվում է և վերադառնում է իր բնականոն հունին: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է համաճարակը և ավելի լավն է, քան շատ զարգացած երկրներ: Երկրի ղեկավարի խոսքով ՝ Ռուսաստանը գործնականում վերականգնել է տնտեսության նախաճգնաժամային մակարդակը:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև