Հնդկաստանի դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Հնդկաստանի դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակին – Պանորամա untitled 94  Հնդկաստանի դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակին – Պանորամա untitled 94

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում են  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Միրզոյանը Հնդկաստանի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակին: Այդ առնչությամբ նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված շարունակական աջակցությունը:

« Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը, քաղաքական երկխոսության ու փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացումը: Որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացվել են առևտրատնտեսական, տրանսպորտի և հաղորդակցության, ՏՏ, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտները: Տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործման առումով կարևորվել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նշանակալի դերը:

Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Անդրադառնալով բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության շարունակականությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի՝ 2021-2022 թվականների համար ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու փաստը՝ միջազգային անվտանգության ամրապնդման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև