Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել. Վահե Հակոբյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել. Վահե Հակոբյան – Պանորամա untitled 104  Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել. Վահե Հակոբյան – Պանորամա untitled 104

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը և Հռիփսիմե Ստամբուլյանն այցելել են «Վարդաշեն» ՔԿ-ում գտնվող պատգամավորներ Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը նշել է, որ բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակը մտահոգիչ էր.

«Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել, սակայն դա անտեսվում է քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կողմից, անգամ նրան կալանավայրից բուժհաստատություն չեն տեղափոխում: Սա պարզապես անթույլատրելի է պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ, քանի որ նրա շաքարի մակարդակը բարձրանում է, ինքն իրան շատ վատ է զգում, իր վիզուալ տեսքից էլ դա երևում է»,-ասել է Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերվում է կալանքի տակ գտնվող մյուս պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի առողջական վիճակին, ապա Վահե Հակոբյանի փոխանցմամբ, պատգամավորներն իրենց լավ են զգում և վստահ են, որ շուտով արդարություն կիրականացվի և նրանք ազատ կարձակվեն:

Զրուցակիցը նաև հայտնել է, որ ընթացքի մեջ է Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու գործընթացը, որը զբաղվելու է կալանքի տակ գտնվող պատգամավորի պաշտպանությամբ.

«Մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգանք»,-ասել է Հակոբյանը:

Հարցին՝ թե արդյո՞ք այս ձերբակալություններն ընդդիմության աջակիցներին ինչ-որ չափով ետ չեն պահի պայքարելու մտքից՝ քրեական հետապնդումներից խուսափելու համար, Վահե Հակոբյանը պատասխանել է․

«Ես չեմ կարծում, որ մեր դաշինքին աջակցող մարդկանց թվում կան վախեցողներ: Մենք ավելի կուռ ենք դառնալու, իսկ եթե կան վախեցողներ, թող մաղվեն անգամ նրանք, թող մնանք ավելի քիչ, բայց իմանանք, որ միահամուռ բռունցք ենք և մեր թիկունքը ապահով է, մենք չվախեցողների հետ ճանապարհ ունենք գնալու»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև