Հայաստան վերադարձած երկու քաղաքացու փոխարեն Ադրբեջանին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցին

Բաց մի թողեք
- Advertisement -

Հայաստան վերադարձած երկու քաղաքացու փոխարեն Ադրբեջանին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցին 6bd47a9e 2872 4cf8 82d2 495920eabd44 w800 h450  Հայաստան վերադարձած երկու քաղաքացու փոխարեն Ադրբեջանին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցին 6bd47a9e 2872 4cf8 82d2 495920eabd44 w800 h450

Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած երկու քաղաքացու փոխարեն ադրբեջանական կողմին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը, որն օգոստոսի 25–ին հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից:

Հաղորդվում է նաև, որ գերիների վերադարձը Երևան տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

Ավելի վաղ նրանցից մեկի` Արթուր Տոռոզյանի ընտանիքի ներկայացուցիչն «Ազատությանը» տեղեկացրել էր, որ նրանք Բաքվից վերադառնում են:

Վարորդ Արթուր Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը կորել էին հուլիսի 14-ին՝ Սյունիքում՝ Սև լճի տարածքում։ Մինչ օրս պաշտոնական գերատեսչությունները որևէ տեղեկություն չէին հայտնել նրանց կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին։

Ըստ հայկական ՊՆ-ի` մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել էր կապը զորամասի զինծառայողի և վարորդի հետ։

Այսպիսով, պատերազմից հետո մինչ այժմ հայրենիք է վերադարձել 106 գերի, այդ թվում` լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատման որոշ դաշտերի քարտեզների տրամադրումից հետո։

Հայկական կողմն արդեն Ադրբեջանին է փոխանցել 16 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև