Ինչո՞ւ են զորավարժություններ անցկացվում Քաղաթաղում. Ադրբեջան-Թուրքիա հետպատերազմյան ինտենսիվ վարժանքները շարունակվում են

Բաց մի թողեք
- Advertisement -

Ադրբեջանն ու Թուրքիան իրենց կնքած ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանի օկուպացրած Քաղաթաղի շրջանում համատեղ մարտավարական զորավարժություններ են սկսել։ Այս մասին նախօրեից հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ տարածված տեղեկատվության՝ զորավարժությանը մասնակցում են երկու երկրի զինված ուժերի ներկայացուցիչները, նպատակը փոխգործակցության և ռազմական գործողությունների ժամանակ մարտական ներդաշնակության բարձրացումն է, այդ թվում՝ հրամանատարների կողմից ռազմական որոշումների և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը։ Հատկանշական է, որ հատուկ ուշադրություն է դարձվել տեղանքի բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից մարտական տեխնիկայի և այլ ռազմական միջոցների օգտագործման հմտությունների բարելավմանը:

Ադրբեջանական մի շարք աղբյուրների տեղեկություններով, չի բացառվում նաև, որ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Երեք եղբայր-2021» վարժանքներն անցկացվեն Շուշիի շրջանում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների թիվն արդեն հավակնում է մոտենալ մեկ տասնյակին:

Ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունները երբեք նման հաճախականություն և ինտենսիվություն չեն ունեցել: Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում հրադադարի եռակողմ հայտարարությունների ստորագրումից հետո, երբ իբրև թե տարածաշրջանում եռակողմ գործընթացներ են տեղի ունենում կապուղիների ապաշրջափակման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ, և երբ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք, խախտել ՀՀ սահմանը:

Սրան զուգահեռ՝ հարկ է հիշեցնել, որ կան ռուս-ադրբեջանական տարաձայնություններ Արցախում ռուս խաղաղապահ առաքելության մանդատի հարցի շուրջ, որից օրերս հեղինակավոր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան ցույց տվեցին ռազմական համագործակցության այն մակարդակը, որը ձևավորվել էր հարևանների միջև վերջին տասնամյակի ընթացքում, և այն վերջին ամիսներին ավելի է խորանում:

Ինչո՞ւ են զորավարժություններ անցկացվում Քաղաթաղում. Ադրբեջան-Թուրքիա հետպատերազմյան ինտենսիվ վարժանքները շարունակվում են Evseev  Ինչո՞ւ են զորավարժություններ անցկացվում Քաղաթաղում. Ադրբեջան-Թուրքիա հետպատերազմյան ինտենսիվ վարժանքները շարունակվում են Evseev

Նրա խոսքով, զորավարժությունները, համատեղ վարժանքները նպաստում են երկու երկրների ռազմական գերատեսչությունների ինտեգրման խորացմանը, օգնում անհրաժեշտության դեպքում համատեղ ռազմական օպերացիաների իրականացմանը:

Մյուս ազդեցությունը, որը տալիս են նման վարժանքները, Եվսեևի խոսքով, այն է, որ զինված ուժերը իսկապես կատարելագործվում են, խորացնում իրենց հմտությունները:

«Վերջին զորավարժության դեպքում կարելի է նշել նաև, որ կա նպատակ հարմարվել նոր տեղանքին: Ոչ մեկ անգամ է ընդգծվել, որ կան որոշակի տեղանքներ, որտեղ Ադրբեջանի զինված ուժերի համար բարդ է աշխատել, դա լեռնային հատվածներն են հատկապես ձմռանը, ինչպես նաև ընդհանրապես նոր տեղանքները, որոնց նկատմամբ վերահսկողություն է ստացել Ադրբեջանը: Այսինքն՝ այս տարածքներում հարմարվելու խնդիր է դրված»,- նկատեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ նման զորավարժություններն ունեն նաև ազդեցություն տարածելու, ուժ ցուցադրելու բաղադրիչ, ինչի մասին բազմիցս խոսել է:

Նրա դիտարկումների համաձայն, ներկայումս, երբ Ադրբեջանը պատերազմից հետո տարածաշրջանում լուրջ ակնկալիքներ ունի, չի պատրաստվում թուլացնել իր ազդեցության գործիքների կիրառությունը, որոնցից մեկն էլ նմանատիպ զորավարժություններն են և Թուրքիայի նման երկրի հետ «մկանների» ցուցադրումը:

Եվսեևի կարծիքով, Ադրբեջանում հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտության ամենախնդրահարույց թեմաները դեռ առջևում են:

«Տարօրինակ կլիներ տեսնել, որ չկա ուժային ազդեցության գործոն Ադրբեջանի դեպքում՝ հատկապես պատերազմից հետո, երբ Ադրբեջանը չի կարողանում դուրս գալ հաղթանակի էյֆորիկ իրավիճակից: Թուրքիայի հետ սերտ ռազմաքաղաքական համագործակցությունն Ադրբեջանին հանգեցրեց հաղթանակի, և Ադրբեջանն ամեն կերպ դա ցանկանում է ամրապնդել, չմոռանալ, փորձելով ավելի մեծ տարածաշրջանային գործոն դառնալ, ընդլայնելով ռազմական համագործակցության սահմանները, ներգրավելով նաև Պակիստանին: Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի ստորագրած համատեղ հռչակագիրը նաև ենթադրում էր, որ այս երկու երկրների համագործակցության նոր դրսևորումների ենք ականատես լինելու»,- ասաց վերլուծաբանը:

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ զորավարժությունները պատերազմից հետո առավելապես տարածաշրջանում ռուս-թուրքական առանցքը ցուցադրելու նպատակ ունեն:

Ինչո՞ւ են զորավարժություններ անցկացվում Քաղաթաղում. Ադրբեջան-Թուրքիա հետպատերազմյան ինտենսիվ վարժանքները շարունակվում են Xramchixin1  Ինչո՞ւ են զորավարժություններ անցկացվում Քաղաթաղում. Ադրբեջան-Թուրքիա հետպատերազմյան ինտենսիվ վարժանքները շարունակվում են Xramchixin1

«Դժվար է պատկերացնել, որ պատերազմական գործողություններ սկսելու ծրագրեր կան: Տեսականորեն պատերազմի հավանականությունը երբեք պետք չէ բացառել, սակայն ներկայումս դրանք այլ նպատակ ունեն՝ ամրապնդել այն, ինչ արդեն իսկ ձեռք է բերվել: Ընդհանուր առմամբ, այս փուլում մեծ և փոքր շատ վարժանքներ են տեղի ունենում, դրանք ամենայն հավանականությամբ ուղղված են նաև ծանր պատերազմից հետո ուժերը վերականգնելուն, քանի որ զինված ուժերի ենթակառուցվածքները և ԶՈՒ մարտունակությունը նման պատերազմից հետո էապես նվազում է»,- ասաց նա:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև