«Ժողովուրդ». Մխիթար Հայրապետյանը լուսանցքից դուրս է հայտնվել հարազատ թիմում – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Ժողովուրդ». Մխիթար Հայրապետյանը լուսանցքից դուրս է հայտնվել հարազատ թիմում – Պանորամա jx  «Ժողովուրդ». Մխիթար Հայրապետյանը լուսանցքից դուրս է հայտնվել հարազատ թիմում – Պանորամա jx

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենամտերիմ անձանցից Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս հարազատ թիմում: Բանն այն է, որ Հայրապետյանը դեռ անցած գումարման խորհրդարանի օրոք անձամբ Փաշինյանին տեղեկացրել էր, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում աշխատել, ու իրեն պետք է տեղափոխել գործադիր մարմին:

Փաշինյանը Հայրապետյանին հորդորել էր սպասել, քանի որ նպատակ ուներ նրան նշանակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում. դա եղել էր նաև Հայրապետյանի պահանջը: 44-օրյա պատերազմը և ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն, փոխեցին իրավիճակը, ու արդյունքում Հայրապետյանը մնաց օդից կախված:

Վերջինս ցանկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փոխնախարար նշանակվել՝ Սփյուռքի գծով, սակայն, արի ու տես, ամիսներ է անցել, բայց Հայրապետյանը դեռևս անգործ է: Մենք տեղեկացանք, որ Հայրապետյանը թիմից շատ վիրավորված է ու, կարելի է ասել, թիմի հետ կտրել է իր կապը: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանի հետ Փաշինյանի «թարսվելը» կապված է այն հանգամանքով, որ վերջինս թիմի ժողովների, հավաքների ու քննարկումների ժամանակ շատ կոպիտ է խոսում, անընդհատ փնովում է իրենց աշխատանքը, ինչի համար էլ արժանացել է նման վերաբերմունքի:

Մենք փորձել ենք Մխիթար Հայրապետյանի հետ այս հարցերի շուրջ զրուցել, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Հայրապետյանն անհետացել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև