Առաջին դասարանցիները Վրաստանում կսկսեն սովորել հոկտեմբերի 4-ից – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Առաջին դասարանցիները Վրաստանում կսկսեն սովորել հոկտեմբերի 4-ից – Պանորամա 237348538  Առաջին դասարանցիները Վրաստանում կսկսեն սովորել հոկտեմբերի 4-ից – Պանորամա 237348538

Վրաստանում առաջին դասարանցիները սեպտեմբերի 15-ին կսկսեն սովորել ոչ թե հեռակա ձևաչափով, այլ հոկտեմբերի 4-ին՝ հաճախումների ձևաչափով, դասարաններում: Այդ մասին Վրաստանի Առաջին Ալիքին հայտնել են կրթության նախարարությունում:

«Առաջինդասարանցիները կսկսեն սովորել հոկտեմբերի 4-ից: Երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավման միտման պատճառով մեծ է հավանականությունը, որ երկրի դպրոցների մեծ մասում հոկտեմբերի 4-ից դասերը կշարունակվեն դասարաններում: Ինչ վերաբերում է առաջինդասարանցիներին, ապա երեխաների շահերից ելնելով, ԿԳ նախարարությունը որոշեց առաջինդասարանցիներն ուսումն սկսեն ոչ թե հեռակա ձևաչափով սեպտեմբերի 15-ին, այլ հոկտեմբերի 4-ին, հաճախումների ձևաչափով, դասարաններում:

Այս որոշումը կվերաբերի միայն այն քաղաքներին և գյուղերին, որտեղ դպրոցը սկսելու պահին վարակման մակարդակը կլինի 4%-ից ցածր: Որոշումը հիմնված է մանկավարժական կարծիքի վրա, ըստ որի, առաջինդասարանցիների առաջին դպրոցական փորձը պետք է անցկացվի դասարանային միջավայրում՝ շրջապատված դասընկերներով և ուսուցիչներով»,- ասել են նախարարությունից:

Համակարգող խորհրդի որոշման համաձայն, սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում գտնվող պետական ​​և մասնավոր դպրոցները, արհեստագործական դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները կսկսեն հեռակա ուսուցումը, և այս ձևաչափով ուսումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4 -ը:

«Համակարգող խորհուրդը հաջորդ որոշումը կքննարկի ըստ հոկտեմբերի 4-ի տվյալների: Բացի այդ, հոկտեմբերի 4-ից հետո ընկած ժամանակահատվածում, այն գյուղերում և քաղաքներում, որտեղ վարակման մակարդակը կնվազի 4%-ից, հեռակա ռեժիմը կչեղարկվի, և ուսումը կշարունակվի ներկա ձևաչափով: Կրթության և գիտության նախարարությունը, ինչպես և նախորդ կիսամյակում, դպրոցական հանրությանը կառաջարկի ամենաճկուն համակարգը: Մասնավորապես, դպրոցները հնարավորություն կունենան ընտրելու հաճախելու և հեռակա ուսուցման միջև: Բնականաբար, այս որոշումը վերաբերում է նաեւ առաջինդասարանցիներին»,- ասել են նախարարությունից:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև