Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական և բուժօգնություն են ցուցաբերել բռնագաղթած ավելի քան 6,500 քաղաքացու – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական և բուժօգնություն են ցուցաբերել բռնագաղթած ավելի քան 6,500 քաղաքացու – Պանորամա photo 2021 09 08 08 14 43  Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական և բուժօգնություն են ցուցաբերել բռնագաղթած ավելի քան 6,500 քաղաքացու – Պանորամա photo 2021 09 08 08 14 43

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են մարդասիրական և բժշկական օգնություն ցուցաբերել օկուպացված տարածքներից բռնագաղթածներին: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հասցեական օգնության ընթացքում ՌԴ հատուկ նշանակության բուժական ստորաբաժանման նյարդաբանը ծանոթացել է Ստեփանակերտի բնակիչ Ելենա Գրիգորյանի հիվանդության պատմությանը, հարցազրույց անցկացրել հիվանդի բողոքների վերաբերյալ, այնուհետև կատարել բժշկական հետազոտություն և տվել խորհուրդներ:

«Հիվանդը հետազոտվել է, հայտնաբերվել են բողոքներ և անամնեզներ, ուսումնասիրվել են փաստաթղթերը, տրվել են հետազոտության և բուժման խորհուրդներ, որից հետո՝ հիվանդի հետազոտությունների արդյունքների հիման վրա կանցկացվի բուժման երկրորդ կուրսը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանման բժիշկ Պետր Բուլավինովը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խաղաղապահներին և ձեր բժիշկներին, որ ինձ մոտ եկան և զննեցին ինձ: Ես դիմեցի ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունելության կենտրոն՝ տանը բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով: Նրանք ասացին, որ խաղաղապահները լավ բժիշկներ ունեն, ուստի ես դիմեցի նրանց օգնությանը»,- ասել է Ելենա Գրիգորյանը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները նպատակային օգնություն ցուցաբերելու անհատական մոտեցում ունեն: Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ` երեխաների և մեծահասակների հագուստ և կոշիկ, լվացքի փոշիներ, սնունդ պատրաստելու համար գազայրիչներ, խոհանոցային պարագաներ, մթերքներ, անկողնային պարագաներ, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական օգնության փաթեթներ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ  2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ընդհանուր առմամբ ավելի քան 6,5 հազար կարիքավոր բռնագաղթածներ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում, հումանիտար և բժշկական օգնություն են ստացել Արցախում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներից:

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև