Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան – Պանորամա mn  Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան – Պանորամա mn

«Սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կամ խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու և սա արձանագրված է ԱԺ կողմից ընդունված կառավարության ծրագրում»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ծրագրի իրականացումը դարձել է աշխատանքային օրակարգ իրենց համար:

Նա տեղեկացրեց, որ վերընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է Իրան, իսկ այսօր էլ մեկնում է Վրաստան և քննարկումների ժամանակ առաջնային դիտարկվելու են կոմունիկացիաների զարգացման թեման՝ կարևորելով հյուսիս-հարավ ճանապարհը:

Փաշինյանը հավաստիացրեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի ու ԻԻՀ-ի հետ և այդ խնդիրը լուծելու նպատակով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկվում են կոմունիկացիների վերաբացումը և հայտնեց, որ այդ հարցում վճռական են ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, որ Ադրբեջանն էլ իր հերթին ձգտում է հաղորդակցություն ստանալ իր արևելյան շրջանների և Նախիջևանի միջև:

«Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- հայտարարեց Փաշինյանը և կարևորեց Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման օրակարգը՝ տեղեկացնելով, որ շարունակում են աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Հայտնելով, որ Հայաստանի հետ հարաբերություն հաստատելուն հրապարակային արձագանքել է Թուրքիայի նախագահը՝ Փաշինյանն ասաց. «Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և մենք պատրաստ ենք այդ խոակցությանը, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ»:

Ըստ Փաշինյանի՝ խոսքը տարածաշրջանը հյուսիսը հարավին և արևելքն արևմուտքին կապող  խաչմերուկ դարձնելուն է վերաբերում և ուրախությամբ արձանագրեց, որ այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերել ՌԴ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը նույնպես հետաքրքրված են դրանով, իսկ  Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը հայտնի է

«Խաղաղությունը, կայունությունը և համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պետք և ՀՀ-ն պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև