Քաբուլում կանայք կրկին բողոքի ցույց են դուրս եկել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Քաբուլի բնակիչները կրկին բողոքի ցույցի են դուրս եկել։ Այս մասին  ՌԻԱ Նովոստիին ասել է ցույցի մասնակիցներից մեկը: Ցուցարարները դուրս են եկել Նագար Մասումիի դիմանկարով պաստառներով, որը սպանվել էր հղիության ութերորդ ամսում։ Թալիբանի ներկայացուցիչը հերքել էր Մասումիի մահվան մեջ զինյալների մասնակցության մասին տեղեկությունները: 

Երթի մասնակիցները պահանջում են ապահովել կանանց մասնակցությունը երկրի կառավարմանը, մինչդեռ թալիբները, մեկ օր առաջ հայտարարելով ժամանակավոր կառավարության կազմը, փաստացի բացառեցին նման հնարավորությունը:

«Նախարարների կաբինետն ամբողջական չէ առանց կանանց աշխատանքին մասնակցության: Ոչ մի կառավարություն չի կարող բացառել կանանց: Կանանց իրավունքները չեն կարող անտեսվել», – ասում են ակցիայի մասնակիցները:

Գործակալության զրուցակցի խոսքով, թալիբները փորձում են միջամտել երթին, որը սկսվել է Քաբուլի արևմտյան Դաշթե-Բարչի շրջանում: Ցուցարարների դեմ ուժի կիրառման վերաբերյալ դեռ տվյալներ չեն հաղորդվում:

Սա առաջին ակցիան չէ, որի ընթացքում աֆղանցիները դժգոհություն են հայտնում նոր իշխանությունների քաղաքականությունից: Սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի բնակիչները դուրս եկան փողոց՝ բողոքելով Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի քաղաք այցելության դեմ։ Ինչպես և այժմ, ցուցարարների մեծամասնությունը կանայք էին: Հաղորդվում էր, որ թալիբները կրակ են բացել և փայտերով ծեծել մասնակիցներին` ցրելու ցույցը, որն ուներ ընդգծված հակապակիստանյան բնույթ:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև