Էմին Երիցյան. Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Էմին Երիցյան. Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ – Պանորամա 178494 535450093138356 462475073 o  Էմին Երիցյան. Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ – Պանորամա 178494 535450093138356 462475073 o

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, անդրադռանալով համայնքների շարունակվող խոշորացմանը, գրում է.

«Այսօր կառավարությունն իր նիստում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կհաստատի, կհամարի անհետաձգելի ու կուղարկի ԱԺ։

Այս փոփոխություններն  արմատական են՝ նաև անկանխատեսելի հետևանքներով։ Միաժամանակ, այն Հայաստանում ժողոդրվավարության ու «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքներից երկրորդի ընտրություն է նշանակում։

Առանց հանրային կոնսենսուսի, իրավական խոցելի գործընթացը թեսթ է թե՛ իշխանության, թե՛ պառլամենտական ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ուժերի համար։

Ռեգիոնալ էլիտայի քանակական կրճատումը չի բերի բևեռացման մեծացման, պետության թուլացման։ Խոշորացման արդյունքում փոքրաթիվ, քաղաքականացված ու կուսակցականացված ՏԻՄ-երի դերն ու կշիռը կբարձրանա։ Բայց և դրանց համար քաղաքական պայքարը կուժեղանա։

Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ, իսկ ընտրություններից հետո նաև կպրոյեկտվի ՏԻՄ-կառավարություն փոխարաբերությունների վրա։

Այդպիսով, համայնքների խոշորացման հետևում տեսանելի չէ Հայաստանում տեղական ժողովրդավարության կամ ապակենտրոնացման ամրապնդման նպատակը։

Այն չի փաստարկվում նոր լիազորությունների ու ռեսուրսների փոխանցմամբ»։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև