Անահիտ Ավանեսյանը նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու թեման – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Անահիտ Ավանեսյանը նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու թեման – Պանորամա sm f  Անահիտ Ավանեսյանը նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու թեման – Պանորամա sm f

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգով վարչապետին, նախարարներին, ՀՀ նախագահին և պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու փաստին, հայտնեց, որ նախարարները և փոխնախարարները բոլորն արդեն պատվաստված են։

Նա հավաստիացրեց, որ նախագծում կարգավորված է հանրային ծառայողների պարտավորությունները, իսկ լրագրողի հիշատակած պաշտոնյաները քաղաքական պաշտոններ են զբաղեցնում:

Նախարարը, սակայն նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու հարցը:

Ըստ հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտնող կարգի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, հակառակ դեպքում ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի արդյունք պետք է ներկայացվեն։

Անահիտ Ավանեսյանը, հայտնելով, որ կարգը չպահպանելու դեպքում տույժեր կկիրառվեն, շեշտեց. «Տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի՝ որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»։

Առողջապահության նախարարի կարծիքով, պատվաստվել պարտադրելը չի խախտում մարդու սահմանադրական իրավունքը և հիմնավորեց, որ այն արվում է օրենքների շրջանակներում, մասնավորապես՝ «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքում նորմեր կան, որոնց հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր:

«Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև