Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը հայկական կողմի գերիների խոշտանգումներին ակնհայտ է. Իրավապաշտպան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը հայկական կողմի գերիների խոշտանգումներին ակնհայտ է. Իրավապաշտպան – Պանորամա ffm 5697  Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը հայկական կողմի գերիների խոշտանգումներին ակնհայտ է. Իրավապաշտպան – Պանորամա ffm 5697

«Ադրբեջանում հայկական կողմի գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու հարցում ակտիվ ներգրավածություն են ունեցել երեք ինստիտուտներ՝ Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ քննչական մեկուսարանը, արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարանները»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների խախտումներին, Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին  նվիրված զեկույցի ներկայացմանը ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նա նշեց, որ ռազմական ոստիկանությունում անձինք  ոչ միայն ենթարկվել են պարբերական և պատժիչ ծեծի, այնտեղ գտնվելու ողջ ժամանակահատվածում զրկված են եղել սննդից, հիգիենայի պարագաներից, քնից, ջրից և նրանց ենթարկել են ֆիզիկական պատիժների՝ անընդհատ կանգնած մնալու, սառը գետնին անընդմեջ պառկելու, նրանց վրա սառը ջուր լցնելու և այլ եղանակներով:

Ս. Սահակյանի խոսքով, պատժիչ և նպատակային ծեծն իր շարունակությունն է ունեցել նաև ԱԱԾ մեկուսարանում. «Այստեղ գործել են հատուկ ծեծող բրիգադներ, որոնք ադրբեջանական իշխանությաններին հայտնի մեթոդներով ծեծի են ենթարկել: Սա կանոնավոր բնույթ է կրել՝ մինչև գիտակցության կորուստ, երբ  անձինք գիտակցության են եկել, դարձյալ այս դաժան ծեծը շարունակվել է:

Հետագայում տեղափոխվել են արդեն արդարադատության նախարարության  ենթակայության  տակ գտնվող մեկուսարան: Ծեծը չի ունեցել նույն  կանոնավորությունը, ինչ նախորդ երկու հաստատություններում, բայց մշտական ձևով անձանց ենթարկել են նվաստացման, հատուկ հանգամանքներով պայմանավորված կարող էին ենթարկել նաև ցուցադրական ծեծերի»:

Ս. Սահակյանն ասաց, որ ունեն լուրջ ապացուցողական բազա, որ այս երեք ինստիտուտների  աշխատակիցներն ու ղեկավարությունը ներգրված են եղել խոշտանգումների մեջ, որոնք քրեորեն պատժելի արարքներ են, կան իրավական մեխանզիներ, որոնց միջոցով անգամ ունիվերսալ իրավազորության շրջանակներում անմիջական կատարողները կարող են ենթարկվել  քրեական պատասխանավության:

«Բայց մեզ շատ հետաքրքրքում է  քաղաքական պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչը հայտնի է միջազգային հանրությանը: Կարծում ենք՝ եթե ստանդարտների կիրառման հարցում հետևողականություն լինի, ապա  նման պատժամիջոցներ կարող են կիրառվել Ադրբեջանի նկատմամբ»,- նշեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով, կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ 

«Մենք այս փաստերն ամրագրել ենք, փաստաթղթավորել ենք, ներկայացրել ենք և շարունակաբար կներկայացնենք միջազգային կառույցներ ուշադրությանը: Այս փաստահավաքության պարագայում մենք ոչ միայն հիմնվում ենք ռազմագերիների  հայտարարությունների վրա, ստուգում ենք օբյեկտիվորեն գոյություն ունեցող այլ փաստերի և տվյալների հետ, օրինակ պատմածներն ու վնասվածքները հետագայում համադրում ենք փորձաքննության, զննության տվյալների հետ, միայն  վերստուգելուց հետո ենք օգտագործելի դարձնում այդ հայտարարությունները, կամ նկարագրությունները համադրում ենք բացահայտված  տեսանյութերի դրվագների հետ, վերստուգում ենք փոխանցված տվյալների արժանահավատությունը:

Ձեռք բերված տեղեկատվությունն ունի բարձր վստահելիություն և միջազգային գործընկերներն էլ շատ փոքր ստուգողական  գործողությունների արդյունքում կարող են հավաստիանալ կատարված արարքների մեջ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը: 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև