Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ – Պանորամա msd  Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ – Պանորամա msd

«Հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, փոխհրաձգություն է տեղի ունեցել, սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների խախտումներին, Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց՝ փաստերը վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։

ՄԻՊ խոսքով, դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել:

«Սրանք նաև այն զինծառայողներն են, ովքեր այսօր ներկա են Սյունքի համայնքների միջև ճանապարհներին, նշվում է, որ նաև պետք է տեղակայվեն գյուղերի հարևանությամբ»,- ասաց Արման Թաթոյանը: 

Նա նշեց, որ իրենց զեկույցում լուսանկարներ են կցված, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. «Մեր իդենտիֆիկացումն ապացուցում է, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը»։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև